Իրանի արտգործնախարարը Պուտինի հետ իր հանդիպումը շատ արդյունավետ է անվանել

Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին իր հանդիպումը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ անվանել է շատ արդյունավետ: «Վեստի»-ի եթերում նախարարը վստահություն է հայտնել, որ երկու կողմերը համաձայնության են եկել։

«Կարծում եմ՝ այն շատ արդյունավետ էր: Մենք կարծիքներ փոխանակեցինք տարբեր հարցերի շուրջ, այդ թվում՝ իմ երկրում և տարածաշրջանում առկա իրավիճակի վերաբերյալ: Վստահ եմ, որ մենք համաձայնության եկանք: Եվ մենք որոշեցինք շարունակել ոչ միայն հանդիպումները, այլև համագործակցությունը բազմաթիվ ոլորտներում», – ասել է Արաղչին:

Leave a Comment