Գրիլիշին հարբած վիճակում քնած են գտել Մանչեսթերի բարերից մեկի տանիքին

«Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Ջեք Գրիլիշը, որը ներկայումս վարձավճարով հանդես է գալիս «Էվերթոնում», հերթական անգամ հայտնվել է սկանդալային միջադեպի կենտրոնում: Ըստ բրիտանական The Sun պարբերականի՝ ֆուտբոլիստը ընկերների հետ հանգստանալիս քնել է Մանչեսթերի բարերից մեկի տանիքում։

Ականատեսի խոսքով՝ ընկերները փորձել են արթնացնել նրան, իսկ նման վիճակի պատճառը, ենթադրաբար, եղել է ալկոհոլի չարաշահումը։ Աղբյուրի համաձայն՝ վիրահատությունից ապաքինվող Գրիլիշն, ամենայն հավանականությամբ, բաց կթողնի մրցաշրջանի մնացած հատվածը և չի դիտարկվում որպես Անգլիայի ազգային հավաքականի թեկնածու՝ առաջիկա Աշխարհի առաջնության համար։

Ավելի վաղ՝ մարտին, ֆուտբոլիստը հրապարակումներ էր արել ապաքինման գործընթացի վերաբերյալ՝ նշելով, որ «քրտնաջան աշխատում է՝ էլ ավելի ուժեղ վերադառնալու համար»։ Այն ժամանակ նա աստիճանաբար գիպսից անցնում էր պաշտպանիչ կոշիկի և ոտքի ծանրաբեռնվածությունը թեթևացնելու համար հատուկ սկուտեր էր օգտագործում։

Հիշեցնենք, որ Գրիլիշը վաղուց հայտնի է որպես խնջույքների և աղմկոտ հավաքույթների սիրահար։

Leave a Comment