Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը հայտարարել է, որ Ուկրաինան ստիպված կլինի տարածքային զիջումներ անել՝ խաղաղության համաձայնագրի հասնելու և Եվրամիությանը միանալու համար։
«Որոշ պահի Ուկրաինան կստորագրի հրադադարի մասին համաձայնագիր, իսկ որոշ պահի, հուսանք, նաև խաղաղության պայմանագիր Ռուսաստանի հետ։ Այդ դեպքում կարող է պատահել, որ Ուկրաինայի տարածքի մի մասը դադարի լինել ուկրաինական», – Մերցի խոսքերն է մեջբերում Reuters-ը։
Մերցը նաև տարածքային զիջումները կապել է Ուկրաինայի՝ Եվրամիությանը միանալու հեռանկարների հետ։ Նա ասել է, որ Կիևը, հնարավոր է, ստիպված լինի հանրաքվե անցկացնել տարածքային զիջումներ ներառող համաձայնագրի վերաբերյալ, որից հետո Վլադիմիր Զելենսկին,ենթադրաբար, կարող է Ուկրաինայի ժողովրդին ասել. «Ես ձեզ համար բացել եմ Եվրոպա տանող ճանապարհը»։