Ի՞նչ է ուտում Ռոնալդուն․ խոհարարի բացահայտումները

Սաուդյան «Ալ-Նասրի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի նախկին խոհարար Ջորջո Բարոնեն մանրամասներ է ներկայացրել ֆուտբոլիստի սննդակարգից։

«Ռոնալդուի սննդակարգը հավասարակշռված է։ Նա ամեն ինչից մի փոքր ուտում է, սակայն դա բացառապես օգտակար սնունդ է։ Նախաճաշին նա ուտում էր ավոկադո և ձու, խմում էր սուրճ, ընդ որում՝ բացարձակապես առանց շաքարավազի։ Ճաշին կարող է լինել հավի միս, ձուկ և, անպայման, բանջարեղեն։

Եթե նրան ածխաջրեր են անհրաժեշտ, ապա դրանք ստանում է բանջարեղենից, ալյուրից պատրաստված սննդի կարիք նա պարզապես չունի։ Բացառվում են մակարոնեղենը, հացը և նմանատիպ այլ մթերքները: Երեկոյան նա նախընտրում է թեթև սնունդ՝ սովորաբար ձկան կամ մսի ֆիլե, որը ևս միշտ մատուցվում է բանջարեղենով», — Բարոնեի խոսքերն է մեջբերում The Sun-ը։

Հիշեցնենք, որ 41-ամյա Ռոնալդուն ընթացիկ մրցաշրջանում անցկացրած 31 հանդիպումներում դարձել է 26 գոլի և 4 արդյունավետ փոխանցման հեղինակ։

Leave a Comment