Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան բողոք է ներկայացրել WORLD BOXING

ՀՀ Բռնցքամարտի ֆեդերացիան հայտարարություն է տարածել.

«Հայաստանի հավաքականը Աշխարհի գավաթն ավարտեց մեկ արծաթե մեդալով։ Դավիթ Չալոյանը դարձավ փոխչեմպիոն, թեպետ Չալոյանին եզրափակիչ մենամարտում հաղթանակ պետք է շնորհվեր, սակայն հերթական անգամ մրցավարները աչքի ընկան անհասկանալի որոշումներով` 3։2 հաշվով մենամարտը նվիրելով մրցակցին։ Մրցավարական  անտրամաբանական բազմաթիվ որոշումների պատճառով մեր որոշ մարզիկներ էլ  զրկվեցին մեդալից։

Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան` Հովհաննես Հովսեփյանի գլխավորությամբ արդեն իսկ բողոք է ներկայացրել WORLD BOXING և հետամուտ է լինելու, որպեսզի մրցավարական անադրադր որոշումները վերլուծվեն ու հետաքննվեն, իսկ մեղավորները պատժվեն»,- ասված է հայտարարության մեջ։

Leave a Comment