Ուկրաինան ստիպված կլինի գնալ տարածքային զիջումների՝ ԵՄ-ին միանալու համար․ Մերց



Գերմանիայի կանցլեր Մերցը խոստովանել է, որ Ուկրաինան, հնարավոր է, ստիպված լինի գնալ տարածքային զիջումների՝ ԵՄ-ին միանալու համար։



«Ինչ-որ պահի Ուկրաինան կստորագրի հրադադարի մասին համաձայնագիր, հուսանք՝ նաև խաղաղության պայմանագիր Ռուսաստանի հետ։ Այդ դեպքում կարող է պարզվել, որ Ուկրաինայի տարածքի մի մասն այլևս չի լինի ուկրաինական։ Եթե նախագահ Զելենսկին ցանկանում է դրա մասին հայտնել Ուկրաինայի բնակչությանը և ստանալ մեծամասնության աջակցությունը, իսկ դրա համար նա պետք է անցկացնի հանրաքվե, ապա նա պետք է միաժամանակ ասի նրանց. «Ես ձեզ համար բացել եմ Եվրոպա տանող ճանապարհը»», – հայտարարել է Գերմանիայի կանցլերը։


Մերցը նաև անիրատեսական է անվանել Կիևի՝ 2027-2028 թվականներին ԵՄ-ին միանալու ծրագրերը՝ ընդգծելով, որ երկիրը չի կարող միանալ դաշինքին, մինչև պատերազմը չավարտվի և օրենքի գերակայության և կոռուպցիայի դեմ պայքարի բոլոր չափանիշները չբավարարվեն։ Որպես փոխզիջում, նա առաջարկել է Ուկրաինային տրամադրել դիտորդի կարգավիճակ եվրոպական կառույցներում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Leave a Comment