«Շիրակ Ավիան» հունիսից թռիչքներ կիրականացնի Երևան-Տաշքենդ երթուղով – armeniatoday.am

«Շիրակ Ավիա» ավիաընկերությունը հունիսի 2-ից կսկսի կանոնավոր չվերթեր իրականացնել Երևան-Տաշքենդ-Երևան երթուղով, հայտնել է «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի մամուլի ծառայությունը։

Ըստ հաղորդագրության՝ թռիչքները կիրականացվեն շաբաթական մեկ չվերթ հաճախականությամբ։ Օդանավերը երկու մայրաքաղաքների միջև կչվեն յուրաքանչյուր երեքշաբթի։

Ավիատոմսերի ձեռքբերման համար ուղևորներին առաջարկվում է այցելել ավիափոխադրողի պաշտոնական կայքէջ (shirakavia.am):

«Շիրակ Ավիա»-ն ապրիլի 20-ից գործարկել է Երևան-Աստանա-Երևան երթուղով չվերթերը։

Leave a Comment