NOIRLab-ը հրապարակել է տիեզերական ամենահայտնի գալակտիկաներից մեկի՝ Սոմբրերո գալակտիկայի նոր, բացառիկ լուսանկարը, որը բառացիորեն նոր տեսք է տալիս տիեզերական այս խորհրդանիշին։ Խոսքը Messier 104 (Sombrero Galaxy)-ի մասին է, որը գտնվում է մոտ 30 միլիոն լուսատարի հեռավորության վրա և համարվում է Կույս համաստեղության ամենամեծ գալակտիկաներից մեկը։ Նրա լայնությունը մոտ 50,000 լուսատարի է՝ իսկական տիեզերական հսկա։
Նոր պատկերում հատկապես տպավորիչ է գալակտիկայի աստղային փայլող շրջանը, որը գրեթե երեք անգամ մեծ է հենց գալակտիկայի հիմնական սկավառակից։ Գիտնականները նաև նկատել են աստղերի հոսք, որը կարծես «թափվում» է գալակտիկայի հարավային եզրից։
Այս գալակտիկան հայտնաբերվել է դեռ 18-րդ դարում, սակայն միայն հիմա՝ ժամանակակից աստղադիտակների և պատկերավորման տեխնոլոգիաների շնորհիվ, այն բացահայտվում է իր իրական դրամատիկ ու հիասքանչ տեսքով։
