Նիկոլ Փաշինյանի հետ Ծաղկազարդի օրը Սուրբ Աննա եկեղեցում տեղի ունեցած միջադեպի գործով կալանավորված, ավելի ուշ ազատ արձակված Դավիթ Մինասյանի գործով առաջին դատական նիստը չի կայանալու։ Այս մասին գրում է «Արմլուր»-ն ու մանրամասնում, որ Դավիթ Մինասյանի առողջական վիճակը վատ է, և նրան այդ կարգավիճակով դատարան չեն կարող բերել։
Դատալեքսում հրապարակված մեղադրական եզրակացության համառոտ բովանդակության համաձայն, Դավիթ Մինասյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա եղբոր՝ Միքայել Գարեգինի Մինասյանի օժանդակությամբ կատարել է Գևորգ Գևորգյանի կողմից կազմակերպված հանցանքները, այն է` 2026 թվականի մարտի 29-ին՝ ժամը 12:00-ի սահմաններում, Երևան քաղաքի Աբովյան փողոցի 15/հասցեում գտնվող Սուրբ Աննա եկեղեցում կատարել է խուլիգանություն, ինչպես նաև պաշտոնատար անձի, քաղաքական գործունեությանը միջամտելու նպատակով գործադրել է բռնություն։
Դավիթ Մինասյանի փաստաբանները, ծնողները պնդում են, որ եղբայրները Գ. Գևորգյանին չեն ճանաչել։ Գործը մակագրված է դատավոր Ռազմիկ Մարիկյանին։