Երբ պատերազմի նպատակը ուրիշների շահերի ապահովումն է, ես լիովին մերժում եմ այն. Աուն

Երբ պատերազմի նպատակը ուրիշների շահերի ապահովումն է, ես լիովին մերժում եմ այն. Աուն

Լիբանանի նախագահ Ժոզեֆ Աունը հստակեցրել է երկրի պաշտոնական դիրքորոշումը շարունակվող պատերազմի և Իսրայելի հետ հնարավոր բանակցությունների վերաբերյալ։

X սոցիալական հարթակում կատարված հայտարարության մեջ Աունը շեշտել է, որ կրակի անհապաղ դադարեցումն այն անհրաժեշտ «առաջին քայլն» է, որին պետք է հաջորդեն ցանկացած տեսակի քննարկումներ։

Նախագահը բարձր է գնահատել ԱՄՆ-ի միջնորդական ջանքերը և վկայակոչել Պետդեպարտամենտի ձևակերպումը, համաձայն որի՝ Իսրայելը պետք է դադարեցնի բոլոր հարձակողական գործողությունները լիբանանյան թիրախների՝ ներառյալ քաղաքացիական և պետական ենթակառուցվածքների դեմ՝ ցամաքում, օդում և ծովում։

Հատկանշական է, որ Ժոզեֆ Աունն իր հայտարարության մեջ կոշտ քննադատության է ենթարկել «Հեզբոլլահ» խմբավորմանը՝ չնայած վերջինիս առաջնորդի՝ անուղղակի բանակցություններին վերադառնալու կոչերին։ Նախագահը շեշտել է, որ ցանկացած կառույց, որը հանդես կգա պետական պաշտոնական գծին հակասող հայտարարություններով, չունի համապատասխան լիազորություններ։

«Որքա՞ն ժամանակ «հարավի մեր որդիները» կվճարեն մեր հողի վրա ուրիշների պատերազմների համար, որոնցից վերջինը Գազայի պաշտպանության պատերազմն է և Իրանի պաշտպանության պատերազմը։ Եթե պատերազմը մղվեր Լիբանանի համար, մենք կաջակցեինք դրան, բայց երբ պատերազմի նպատակը ուրիշների շահերի ապահովումն է, ես լիովին մերժում եմ պատերազմը։

Այն, ինչ մենք անում ենք, դավաճանություն չէ, դավաճանություն են կատարում նրանք, ովքեր իրենց երկիրը պատերազմի են տանում օտար շահերի համար։ Իմ պարտականությունն է պատասխանատվություն կրել իմ որոշման համար և առաջնորդել իմ երկիրը փրկության ճանապարհով՝ այն անսասան սկզբունքների շրջանակներում, որոնց վրա ես պնդել եմ, և իմ նպատակն է վերջ դնել Իսրայելի հետ պատերազմական վիճակին, նման զինադադարի համաձայնագրին։ Զինադադարի համաձայնագիրը նվաստացո՞ւմ էր։ Ես չեմ ընդունի այնպիսի համաձայնագիր, որը նվաստացում է»,- հայտարարել է Լիբանանի նախագահը։

Leave a Comment