Տորնադո Տեխասում․ կան զոհեր – armeniatoday.am

ԱՄՆ Հյուսիսային Տեխաս նահանգում տորնադո առաջացրած ամպրոպն առնվազն երկու մարդու կյանք է խլել և տեղահանման պատճառ դարձել, գրել է Associated Press-ը։

Նշվում է, որ տեղահանվել է առնվազն 20 ընտանիք, բազմաթիվ տներ են վնասվել։

Փրկարարները մաքրել են բեկորները՝ վնասված տներին հասնելու և անհրաժեշտ բժշկական օգնություն ցուցաբերելու համար։

«Մուտքը դժվարացել է փակված ճանապարհների և վնասված ենթակառուցվածքների պատճառով, սակայն թիմերը շարունակում են առաջ շարժվել՝ օգնության կարիք ունեցողներին հասնելու համար»- հայտնել են նահանգային իշխանությունները։

Leave a Comment