ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը մինչև 2027 թվականի հունիսի 14-ը երկարաձգել է ՌԴ ԱԳ փոխնախարար Միխայիլ Գալուզինի՝ դաշնային պետական քաղաքացիական ծառայության ժամկետը։
Համապատասխան կարգադրությունը հրապարակվել է իրավական ակտերի պաշտոնական հրապարակման կայքում:
«ՌԴ արտաքին գործերի նախարարի տեղակալ Միխայիլ Յուրիի Գալուզինի դաշնային պետական քաղաքացիական ծառայության ժամկետը երկարաձգել մինչև 2027 թվականի հունիսի 14-ը»,- նշված է փաստաթղթում։
