Պետդումայի նախընտրական քարոզարշավը պետք է արտացոլի ժողովրդի կամքը. Պուտին

Պետդումայի նախընտրական քարոզարշավը պետք է արտացոլի ժողովրդի կամքը. Պուտին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Պետական դումայի նախընտրական քարոզարշավը պետք է անցկացվի օրենքին համապատասխան։

«Նախընտրական քարոզարշավը պետք է անցնի օրենքի խիստ պահպանմամբ, որպեսզի դրա արդյունքները լինեն թափանցիկ, հավաստի և, անշուշտ, լեգիտիմ։ Դրանք պետք է արտացոլեն մեր ժողովրդի կամքը»,- ասել է ՌԴ նախագահը։

Պուտինը նաև հայտարարել է, որ հայրենիքի պաշտպանությունն ու սերը դրա հանդեպ ռուսաստանցիների համար վեր է ամեն ինչից։ Ըստ նրա, ռուս ժողովուրդը ճնշումներին, սպառնալիքներին և ագրեսիվ հարձակումներին պատասխանել է հաստատակամությամբ և համախմբվածությամբ:

Գնահատեք հոդվածը

Leave a Comment