Ուկրաինայի բանակի կազմում կռվող հերթական ադրբեջանցին է զոհվել


Միջազգային


Ուկրաինայի ադրբեջանցիների Միացյալ կոնգրեսը հայտնել է 20-ամյա Իսմայիլ Ասկերովի մահվան մասին: Նա ծնվել է 2005 թվականի սեպտեմբերի 24-ին, Խարկովում։

Կազմակերպության տվյալներով՝ Ասկերովը մահացել է 2026 թվականի ապրիլի 18-ին՝ Դոնեցկի մարզի Պոկրովսկի շրջանի Շևչենկո գյուղի մոտակայքում մարտական ​​առաջադրանք կատարելիս։

Կոնգրեսը ցավակցություն է հայտնել մահացածի ընտանիքին և ընկերներին։


Leave a Comment