Կանդազը Հակակոռուպցիոն կոմիտեում է – Yerevan Today

Լեգենդար հետախույզ Արթուր Ավանեսյանը՝ Կանդազը, գտնվում է Հակակոռուպցիոն կոմիտեում։ Այս պահին ընթանում է հարցաքննություն, ինչից հետո միջնորդություն կուղարկվի դատարան` խափանման միջոցի հարցի հետ կապված:

Նշենք, որ Արթուր Ավանեսյանը «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ է, համակարգում է կուսակցության անվտանգային հարցերով զբաղվով թիմի աշխատանքները։

Հիշեցնենք, որ այսօր առավոտյան հակակոռուպցիոն կոմիտեն բերման է ենթարկել Սամվել Կարապետյանի թիմակից, հետախույզ Արթուր Ավանեսյանին՝ Կանդազին:

Ենթադրվում է, որ Ավանեսյանի ձերբակալությունը Սամվել Կարապետյանի թիմակիցների վերջին շրջանի ձերբակալությունների տրամաբանության մեջ է և կապված է ընտրական գործընթացներում

ենթադրյալ խախտումների հետ:

 

Leave a Comment