ՌԴ ԱԽ-ն քննադատել է ՀՀ և Մոլդովայի ՀԿ-ներին – armeniatoday.am

Ռուսաստանի անվտանգության խորհուրդը Հայաստանի և Մոլդովիայի հասարակական կազմակերպությունների մեծ մասին մեղադրել է ՌԴ-ի հետ երկկողմ հարաբերությունները վարկաբեկելու մեջ, հայտնել է «Ռիա Նովոստին»։

ՌԴ ԱԽ քարտուղարի տեղակալ Ալեքսեյ Շևցովը հայտարարել է, որ Մոլդովայում և Հայաստանում գործող բազմաթիվ ՀԿ-ներ աշխատում են նաև հետխորհրդային տարածքում ինտեգրացիոն գործընթացների հեղինակազրկման ուղղությամբ։

Նա նշել է, որ Մոլդովայում գրանցված է մոտ 14 000, իսկ Հայաստանում՝ շուրջ 9000 ՀԿ և քննադատությունը վերագրել դրանց զգալի մասին։

Leave a Comment