Փաշինյանի նախկին ու ներկա կողակից Աննա Հակոբյանը պնդում է՝ ինքը ՔՊ-ի հետ կապ չունի․ նա դատի կտա Դանիել Իոաննիսյանին


Հասարակություն


Նիկոլ Փաշինյանի նախկին ու ներկա կողակիցը՝ Աննա Հակոբյանը, ով նաև «Իմ քայլը»  հիմնադրամի ղեկավարն է, անդրադարձել է «Անկախ դիտորդ» ՀԿ-ի Վարչական դատարան դիմումին, որի համար հիմք են հանդիսացել ընտրությունների այս փուլում իրականացվող բարեգործական միջոցառումները։ 

«Իրենք քարոզչական փաստեր չեն հայտնաբերել, սակայն հիմնադրամի բարոգարծական ծրագրերը ու իմ կերպարն ասոցացրել են իշխող քաղաքական ուժի հետ։ «Իմ քայլը» ասոցացվում է ՔՊ-ի հետ»,-ասաց նա՝ ընդգծելով, որ եթե ապացուցվեն խախտումները՝ իրեն սպառնում է տուգանք մինչև 6 մլն դրամի չափով։  


«Ես հայտարարում եմ, որ խախտվել են սահմանադրությամբ ու մի շարք օրենքներով պաշտպանվելու իրավունքները»։ Նա նշեց, որ Սահմանադրության 7-րդ հոդվածը սահմանում է, որ Աժ-ի և ՏԻՄ ընտրությունները և  հանրաքվեները անցկացվում են հավասար, ազատ և ուղղակի ընտրական իրավունքի հիման վրա՝ գաղտնի քվեարկությամբ։ 

«Իմ նկատմամբ այս հոդվածը խախտվել է։ ՀՀ ԸՕ-ի 4-րդ հոդվածը, որը սահմանում է քաղաքացիների ազատ ընտրական իրավունքը սահմանում է, որ ընտրություններն անցկացվում են ընտրական իրավունքի իրականացման, ազատության և կամավորության սկզբունքների հիման վրա, ոչ ոք իրավուն չունի քաղաքացիներին պարտադրելու քվեարկելու որևէ կուսակցության, դաշինքների օգտին կամ դեմ , ինչպես նաև հարկադրելու մասնակցելու կամ չմասնակցելու ընտրություններին, խախտվել են Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին միջազգային կոնվենցիայի կարգավորումները, որը սահմանում է, որ ոչ ոչ ոք չի կարող ենթարկվել անմարդկային կամ նվազտացուցիչ վերաբերմունքի կամ պատճի, ինչը ենթադրում է նաև հոգեբանական ճնշման, ահաբեկման և նվազտացման ձևերը»,-ասաց նա՝ շարունակելով թվարկել, թե իր ուրիշ որ իրավուքններն են խախտվել։ 

Հակոբյանը նշեց, որ հաշվի առնելով վերագրյալ խախտումները՝ խնդրել է իր փաստաբանական թիմին Դանիել Իոաննիսյանի նկատմամբ քրեական գործի հարուցման նպատակով դիտարկել հաղորդման ներկայացման հնարավորությունը, ինչպես նաև «Անկախ Դիտորդ» դաշինքի դեմ հայցադիմումի ներկայացումը՝ «Իմ քայլը» հիմնադրամի գործարար համբավին ու հեղինակությանը հասցրած վնասի փոխհատուցման նպատակով։

Հիշեցնենք՝ «Անկախ դիտորդ» դաշինքը հայտնել է, որ «Իմ քայլը» հիմնադրամի կողմից իրականացվող բարեգործական միջոցառումների վերաբերյալ Վարչական դատարան դիմում է ներկայացրել։


Leave a Comment