Արսեն Հարությունյանը այս անգամ բավարարվեց բրոնզով․ ԵԱ

Ալբանիայի մայրաքաղաքում ավարտված ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի հավաքականը երրորդ մեդալն է նվաճել։

61 կգ քաշային կարգում հանդես եկող Արսեն Հարությունյանը կանգնել է պատվո հարթակի երրորդ աստիճանին։ Բրոնզե մեդալի համար գոտեմարտում հայ ըմբիշը 7:2 հաշվով հաղթել է բելառուս Դմիտրի Շամելային։

Հարությունյանը որակավորման փուլում բացահայտ առավելությամբ՝ 11:0 հաշվով հաղթել էր հյուսիսմակեդոնացի Վլադիմիր Եգորովին, իսկ քառորդ եզրափակչում՝ ուկրաինացի Կամիլ Կերիմովին (11:1): Մեր մարզիկի հաղթարշավը ընդհատվեց միայն կիսաեզրափակիչում, որտեղ նա հավասար պայքարում զիջեց Եվրոպայի գործող չեմպիոն, Տոկիոյի Օլիմպիական խաղերի ոսկե մեդալակիր Զաուր Ուգուևին:

​Հիշեցնենք, որ Արսեն Հարությունյանը աշխարհի առաջնությունների քառակի բրոնզե մեդալակիր է։

Leave a Comment