Աննա Հակոբյանը քննարկում է Դանիել Իոաննիսյանի դեմ քրգործ հարուցելու հնարավորությունը

Աննա Հակոբյանը քննարկում է Դանիել Իոաննիսյանի դեմ քրգործ հարուցելու հնարավորությունը

«Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրենը իր փաստաբանական թիմին հանձնարարել է ուսումնասիրություն կատարել՝ նախաձեռնելու հետևյալ 2 գործողությունները.

▫️Դանիել Իոաննիսյանի նկատմամբ քրեական գործի հարուցման նպատակով հաղորդման ներկայացման հնարավորությունը, 

▫️«Անկախ դիտորդ» դաշինքի դեմ հայցադիմումի ներկայացման հնարավորությունը՝ «Իմ քայլը» հիմնադրամի գործարար համբավին, հեղինակությանը հասցրած վնասները հատուցելու պահանջով։

«Անկախ դիտորդ» դաշինքը ապրիլի 22-ին դիմում է ներկայացրել Վարչական դատարան, որի համար հիմք են հանդիսացել ընտրություններին նախորդող փուլում «Իմ քայլը» հիմնադրամի կողմից իրականացվող բարեգործական միջոցառումները։

Leave a Comment