Ովքե՞ր են հազար խոշոր հարկատուները

Ովքե՞ր են հազար խոշոր հարկատուները

ՀՀ ՊԵԿ-ը հրապարակել է 1000 խոշոր հարկատուների կողմից այս տարվա առաջին եռամսյակում պետբյուջե վճարած հարկերի վերաբերյալ տեղեկատվությունը։ 

Այս տարի բյուջե է մուտքագրվել 459 միլիարդ 270 միլիոն դրամ՝ նախորդ տարվա համեմատ՝ 49 միլիարդ 916 միլիոն դրամ ավել։

Այս տարի Հայաստանի խոշոր հարկատուների ցանկի առաջատարն է «Մոբայլ Սենթր Արթ» ընկերությունը, որը պետական բյուջե է վճարել ավելի քան 21.3 միլիարդ դրամ հարկեր։

Երկրորդ տեղում է «Գազպրոմ Արմենիա»-ն՝ շուրջ 19.7 միլիարդ դրամ վճարումներով։ Եռյակը եզրափակում է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը՝ մոտ 15.5 միլիարդ դրամ հարկերով։

Առաջին հնգյակում են նաև «Գրանդ Տոբակո»-ն (11.5 մլրդ դրամ) և «Սոֆթ Կոնստրակտ»-ը (8 մլրդ դրամ)։

Տասնյակում ընդգրկված մյուս ընկերություններն են «Իմվբամ»-ը, «Դիջիթեյն»-ը, «Ֆիլիպ Մորրիս Արմենիա»-ն, «Սիթի»-ն և «Թեղուտ»-ը, որոնց վճարումները տատանվում են մոտ 6.1-6.8 միլիարդ դրամի սահմաններում։

Նշենք, որ 2025-ին առաջատարը «Գազպրոմ Արմենիա»-ն էր՝ շուրջ 19.9 մլրդ դրամ հարկերով, իսկ այս տարի դիրքը զիջել է «Մոբայլ Սենթր Արթ»-ին։ Այս ընկերությունը նախորդ տարի երկրորդ տեղում էր՝ ավելի քան 16.5 միլիարդ դրամ վճարումներով, իսկ եռյակը եզրափակում էր «Գրանդ Տոբակո»-ն՝ մոտ 12.1 միլիարդ դրամ հարկերով։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment