Մինչև Սոնա Մնացականյանի մահվան դեպքը եղել են էլի շատ տարբեր դեպքեր․ Մարիամ Կանայան

 

 

«Զեկույցում մենք ներկայացրել ենք թվով 17 դեպքի արձանագրություններ: Դրանք միայն վթարները չեն, հենց վտանգավոր իրավիճակներն են, որ ստեղծում են շարասյունը կամ ծարողական մեքենաները: Այս բոլոր դեպքերում որևէ մեկը չէր սպառնում վարչապետին, հակառակը՝ սպառնում էին քաղաքացիներին: Մինչև Սոնա Մնացականյանի այս վրաերթը մահվան ելքով եղել են էլի շատ տարբեր դեպքեր։ 19 թվականի փետրվարին, օրինակ, արձանագրված մի կադր կա Ամիրյան փողոցի վրա։  Եթե հիշում եք, 18 թվականին քարոզվում էր, որ պիտի չշտապեն, պիտի զիջեն քաղաքացիներին, իսկ արդեն 19 թվականին Ամիրյանի վրա շարասյան ուղեկցող մեքենաները կտրուկ շրջադարձ են կատարում հոծ գծով։ Եթե նույնիսկ այնտեղ ոչ մեկ չկար և որևէ մեկին վնաս հասցվել չէր կարող, սա արդեն լավ նշան չէ քաղաքացիների հանդեպ և ընդհանրապես մյուս վարորդների համար»,- այս մասին «Քաղաքական իրավունքների հայկական կենտրոնի» (ՔԻՀԿ) «Քաղաքացին և անարդարադատությունը Հայաստանում. Սոնա Մնացականյանի մահվան 4 տարին» թեմայով քննարկման ժամանակ ասաց իրավապաշտպան Մարիամ Կանայանը։

Մանրամասն՝ տեսանյութում։

Leave a Comment