«Հակակոռուպցիոն կոմիտեին մաղթում եմ խաղաղ հարցաքննություն»․ Նարեկ Կարապետյանը՝ Կանդազին բերման ենթարկելու մասին

Ինֆորմացիան և տեսանյութերն այս հղումով թարմացվում են․ Հետևեք նաև Asekose.am-ի տելեգրամյան ալիքին։





«Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Առավոտ բերման են ենթարկել պատերազմի հերոս Կանդազին, Հակակոռուպցիոն կոմիտեին մաղթում եմ խաղաղ հարցաքննություն․․․

Ազերիների երազանքներն իրականացնողներին պետք է փոխենք Հայերի երազանքները իրականացնողներով»:


***

Այսօր առավոտյան իր տանից բերման են ենթարկել Արցախյան բոլոր պատերազմների մասնակից, հայտնի հետախույզ Արթուր Ավանեսյանին՝ Կանդազին, որը Սամվել Կարապետյանի աջակիցն է․ այս մասին հայտնում է «Հրապարակ»-ը։ «Չնայած Հակակոռուպցիոն կոմիտեից առայժմ չեն պատասխանում, սակայն, մեր տեղեկություններով, Արթուր Ավանեսյանին բերման են ենթարկել, այսպես կոչված, նախընտրական խոստում տալու համար, իբր ինչ-որ մեկի հետ հեռախոսային զրույցում ասել է, որ «լավ կլինի իր համար», եթե իրենք գան իշխանության»,- գրում է լրատվամիջոցը:

Leave a Comment