Աջափնյակոմ ընթանում են «Արև Արենա» բացօթյա համերգասրահի ստեղծման աշխատանքները. քաղաքապետ

Աջափնյակոմ ընթանում են «Արև Արենա» բացօթյա համերգասրահի ստեղծման աշխատանքները. քաղաքապետ

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը սոցցանցի իր էջում հայտնել է, որ Աջափնյակ վարչական շրջանում, Միքայել Միրզոյանի անվան երաժշտական և թիվ 188 հանրակրթական դպրոցների հարակից տարածքում, ընթանում են նոր կենտրոնի՝ «Արև Արենա» բացօթյա համերգասրահի ստեղծման աշխատանքները։

«Բացառիկ այս կառույցի մասնակի վերանորոգման և տեխնիկական վերազինման արդյունքում ձևավորվում է նոր մշակութային հարթակ, որը նախատեսված է՝

  • համերգային ծրագրերի,
  • ամառային ճամբարների,
  • ցուցահանդեսների
  • մշակութային-կրթական ժամանցի այլ ծրագրերի իրականացման համար։

«Արև Արենայի» պաշտոնական բացումը նախատեսվում է մայիսի 29-ին՝ Երևանի երաժշտական և արվեստի դպրոցների մրցույթ-փառատոն գալա համերգով»։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment