24-ամյա ռուս տղան թունավորել է զինվորականներին․ նրան ձերբակալել են



Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Հարավային շրջանի ռազմական դատարանը դատապարտել է Ստավրոպոլի 24-ամյա բնակչին, որը փորձել էր թունավորել զինծառայողներին, հաղորդում է մարզի դատախազության մամուլի ծառայությունը։

Քննիչների տվյալներով՝ 2023 թվականի ապրիլից մինչև 2024 թվականի օգոստոսը տղամարդը, աշխատելով Ստավրոպոլի սրճարաններից մեկում, գործել է Ռուսաստանում արգելված ահաբեկչական կազմակերպության շահերից ելնելով։ Նա բազմիցս թունավոր նյութեր է լցրել զինծառայողների ըմպելիքների մեջ։

Դատարանը նրան դատապարտել է 20 տարվա ազատազրկման․ առաջին չորս տարիները նա կանցկացնի բանտում, իսկ մնացած ժամկետը՝ խիստ ռեժիմի ուղղիչ գաղութում։

Բացի այդ, դատապարտյալին արգելվել է երկու տարի ժամկետով զբաղվել ինտերնետային կայքերի կառավարման հետ կապված գործունեությամբ։

Թարգմանությունը՝ Past.am

Հետևեք մեզ՝ այստեղ

Leave a Comment