Հայաստանը վերջանալու է Փաշինյանով․ Գոհար Մելոյան

Իշխանության բանաձևով՝ Հայաստանը վերջանալու է Փաշինյանով։ Անթույլատրելի է պետության գոյությունը պայմանավորել անձով։ Գրել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Գոհար Մելոյանը։

«Անթույլատրելի է պետության գոյությունը պայմանավորել անձով։

Համաշխարհային պատմությունը ցույց է տալիս, որ դա անխուսափելիորեն տանում է դեպի բացարձակ ավտոկրատիա և խայտառակ բռնապետություն՝ հանգեցնելով հազարավոր ու տասնյակ հազարավոր անմեղ զոհերի, իսկ վերջնարդյունքում՝ այդ պետության կործանմանը։

Պետության բարձրագույն արժեքը մարդն ու մարդու իրավունքներն ու ազատությունն են, այլ ոչ թե օրվա կառավարիչը և նրա շրջապատը։ Իշխանության բանաձևով՝ Հայաստանը վերջանալու է Փաշինյանով։ Մեր տեսլականով Հայաստանը հավերժ է։ Իսկ ապագա վարչապետ Սամվել Կարապետյանը ամրացնելու է այդ հավերժության հիմքերը»,- գրել է Գոհար Մելոյանը։

Leave a Comment