Մայիսի 3-5-ը Երևանում փակ կլինեն մի շարք փողոցներ

Մայիսի 3-5-ը Երևանում փակ կլինեն մի շարք փողոցներ

27 ապրիլի 2026 – 11:26 AMT

PanARMENIAN.NetՄայիսի 3-5-ը Երևանում, Եվրոպական քաղաքական համայնքի (EPC) 8-րդ գագաթնաժողովի կազմակերպման նպատակով, նախատեսվում են երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ:

Փակ կլինեն մի շարք ճանապարհահատվածներ։

«Խնդրում ենք հետևել ՆԳՆ ոստիկանության ցուցումներին, անհարմարությունների համար հայցում ենք ձեր ներողամտությունն ու շնորհակալություն հայտնում ըմբռնման համար։ Երթևեկության սահմանափակումների մասին կտրվի լրացուցիչ տեղեկատվություն»,- ասված է հաղորդագրությունում։

Հայաստանում մայիսի 3-5-ը նախատեսված են լայնամասշտաբ միջոցառումներ՝ ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովը, ՀՀ-ԵՄ գագաթնաժողովը և «Երևանյան երկխոսություն» նախաձեռնությունը, բազմաթիվ օտարերկրյա պատվիրակությունների մասնակցությամբ։

Leave a Comment