Չադում ջրի համար վեճի պատճառով բախումներ են տեղի ունեցել. կա 40 զոհ


Միջազգային


Չադի արևելքում միջհամայնքային բախումների հետևանքով զոհվել է ավելի քան 40 մարդ։

Այս մասին հաղորդել է Agence France-Presse-ը։

Հաղորդագրության համաձայն, միջադեպը տեղի է ունեցել Վադի Ֆիրա շրջանում։

«Հակամարտությունը բռնկվել է երկու ընտանիքների միջև ջրհորի շուրջ վիճաբանությունից հետո», – ասել է տարածաշրջանային կառավարության խոսնակ Բրահիմ Իսա Գալմայեն։ Զոհերի թիվը կազմում է առնվազն 42,-նշել է նա:

Հողային վեճերի, անասունների հետ կապված բախումների և ջրի հասանելիության շուրջ համայնքային բախումները դեռևս տարածված են Չադի արևելքում։

Միջազգային ճգնաժամային խմբի տվյալներով՝ նման հակամարտությունների հետևանքով 2021-2024 թվականներին զոհվել է ավելի քան 1000 մարդ, իսկ վիրավորվել՝ մոտ 2000-ը։


Leave a Comment