ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանի նավթատարները կարող են պայթել մոտ երեք օրվա ընթացքում, եթե շարունակվի ԱՄՆ-ի կողմից իրականացվող ծովային շրջափակումը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
Նա նշել է, որ Իրանի նավթատարներով անցնում է մեծ ծավալների նավթ, և դրանց աշխատանքի խափանումը կարող է հանգեցնել վտանգավոր հետևանքների։
«Եթե որևէ պատճառով այդ գիծը փակվում է՝ նավթը պահեստներ կամ նավեր տեղափոխելու անհնարինության պատճառով, ինչը հենց հիմա տեղի է ունենում, քանի որ շրջափակման հետևանքով նրանք նավեր չունեն, ապա այդ գիծը կարող է ներսից պայթել», – ասել է Թրամփը։
Նա հավելել է, որ Իրանը «մոտ երեք օր ունի, մինչև դա տեղի կունենա»։
ԱՄՆ նախագահի խոսքով՝ նման սցենարի դեպքում Իրանը կարող է կորցնել իր նավթարդյունահանման հզորությունների մինչև կեսը։
Ապրիլի 8-ին ԱՄՆ-ն և Իրանը համաձայնության էին եկել երկշաբաթյա հրադադարի շուրջ, որը ներառում էր Հորմուզի նեղուցի անհապաղ բացում: Թրամփը հայտարարել էր Իրանում և Լիբանանում հրադադարի երկարաձգման մասին: Իսլամաբադում կայացած բանակցությունների առաջին փուլն ավարտվել էր անարդյունք։ Ապրիլի 25-ին նախատեսված բանակցությունները չեն կայացել:
