Արարատ Միրզոյանն ապրիլի 27-28-ը այցով կգտնվի Ֆրանսիայում – Նորություններ 27.04.2026

Լուսանկարը` mfa.am

Լուսանկարը` mfa.am

Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանն ապրիլի 27-28-ը այցով կգտնվի Ֆրանսիայում։

ԱԳՆ-ից հայտնում են, որ ծրագրված է հանդիպում Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոյի հետ։

Բացի այդ, Փարիզում տեղի կունենա ՀՀ դեսպանության նոր շենքի պաշտոնական բացումը։ Նախատեսված է նաև եվրոպական երկրներում հավատարմագրված դեսպանների հավաք։

Leave a Comment