Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին ժամանել է Ռուսաստան



Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին ժամանել է Ռուսաստան, որտեղ, ինչպես սպասվում է, նրան կընդունի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: Այս մասին հաղորդու է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով IRNA գործակալությանը: 



Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին Սանկտ Պետերբուրգ է ժամանել ապրիլի 27-ի առավոտյան, հայտնում է գործակալությունը։


Ավելի վաղ հաղորդվում էր, որ այցի ընթացքում իրանական դիվանագիտության ղեկավարը ծրագրում է քննարկել Մերձավոր Արևելքում հակամարտության կարգավորումը։


ՌԴ ԱԳՆ-ն ՏԱՍՍ-ին հաստատել է Արաղչիի այցը Ռուսաստան՝ բանակցություններ վարելու նպատակով։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Leave a Comment