Եղանակը Հայաստանում և Արցախում ապրիլի 27-ին – armeniatoday.am

Հայաստանում ապրիլի 27-ին ժամանակ առ ժամանակ առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է կարկուտ, հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։

Երևանում ցերեկը կանխատեսվում է 18-20 աստիճան, երեկոյան՝ 14-16 աստիճան։ Շիրակի մարզում ցերեկը սպասվում է 10-15 աստիճան։ Կոտայքի մարզի լեռնային շրջաններում ցերեկը սպասվում է 9-13 աստիճան։

Գեղարքունիքում ցերեկը սպասվում է 9-14 աստիճան։ Լոռու մարզում սպասվում է 14-18 աստիճան։ Տավուշի նախալեռնային շրջաններում ցերեկը ջերմաստիճանը կհասնի 14-17 աստիճանի։

Արագածոտնի մարզի լեռնային շրջաններում ցերեկը սպասվում է 9-12 աստիճան։ Արարատի մարզի նախալեռնային շրջաններում ցերեկն սպասվում է մինչև 16-19 աստիճան։ Արմավիրում կեսօրին կդիտվի 18-21 աստիճան տաքություն։ Վայոց ձորի լեռնային շրջաններում ցերեկը սպասվում է 11-14 աստիճան։ Սյունիքում կանխատեսվում է 9-13 աստիճան։ Արցախում կանխատեսվում 20 աստիճան, հայտնում է Yandex.com-ը։

Leave a Comment