ԱՍՀ նախարարությունն անդրադարձել է «Ձորակ» խնամքի կենտրոնում դիերի հայտնաբերման վերաբերյալ շրջանառվող լուրերին

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի մամուլի քարտուղար Նվեր Կոստայանյանն անդրադարձել է «Ձորակ» շուրջօրյա խնամքի կենտրոնում դիերի հայտնաբերման մասին շրջանառվող լուրերին.

«Ի պատասխան Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ենթակայությամբ գործող «Ձորակ» շուրջօրյա մասնագիտացված խնամքի կենտրոնում տեղի ունեցած մահվան դեպքերի վերաբերյալ շահարկումների՝ տեղեկացնում ենք, որ ապրիլի 16֊ին կենտրոնում գրանցված երկու մահվան դեպքերը պայմանավորված են եղել շահառուների առողջական խնդիրներով։

Սահմանված ընթացակարգի համաձայն` դեպքերի մասին տեղեկացվել է իրավապահ մարմիններին։

Գործընկեր լրատվամիջոցներին կոչ եմ անում զերծ մնալ դեպքի վերաբերյալ շահարկումներից, իսկ հարցերի դեպքում դիմել Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է նա:

Leave a Comment