Հայաստանի Պրեմիեր լիգայի 23-րդ տուրում «Ալաշկերտը» սեփական հարկի տակ 1։1 հաշվով մարտական ոչ-ոքի է գրանցել «Նոայի» հետ։
Հանդիպման հաշիվը բացվել է խաղավարտին մոտ. 80-րդ րոպեին Կարեն Նալբանդյանի անհատական անցումից և արդյունավետ փոխանցումից հետո դաշտի տերերին առաջ է մղել Մոմո Տուրեն։
Սակայն հյուրերին հաջողվել է խուսափել պարտությունից. հիմնական ժամանակի ավարտից մեկ րոպե առաջ Իմրան Ուլադ Օմարը դիպուկ հարվածով վերականգնել է հաշվի հավասարությունը։
Այս ոչ-ոքիով ընդհատվել է Հայաստանի առաջնությունում «Նոայի»՝ վեց խաղից բաղկացած անառիկ դարպասով հաղթական շարքը։