Լիմասոլում կստեղծվի Հայոց ցեղասպանության պուրակ – armeniatoday.am

Լիմասոլի քաղաքային խորհուրդն ապրիլի 23-ին որոշում է ընդունել Հայոց ցեղասպանության պուրակի և կիպրոսա-հայկական բարեկամության հուշարձանի ստեղծման վերաբերյալ։

Նախատեսվում է նաև հողատարածք հատկացնել մշակութային, մարզական կենտրոնի կառուցման համար։

Քաղաքային խորհրդում ընդգծել են, որ նախաձեռնությունը միտված է ոչ միայն պատմական հիշողության պահպանմանը, այլև համայնքների միջև կապերի ամրապնդմանը և համատեղ արժեքների խթանմանը։

Կիպրոսը 1975 թվականին դարձել է Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչած առաջին եվրոպական երկիրը և այդ դիրքորոշումը հետագայում բազմիցս վերահաստատել է։

Կարդացեք նաև՝

Հայոց ցեղասպանություն․ միջազգային ճանաչման ուղին և ժխտման ռիսկերը

Leave a Comment