Կոլումբիայում տեղի ունեցած ահաբեկչական հարձակման հետևանքով կան զոհեր

Կոլումբիայի հարավ-արևմուտքում գտնվող Կաուկա դեպարտամենտի Պանամերիկյան մայրուղու վրա տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 14-ի, ավելի քան 38 մարդ վիրավորվել է, հայտնել է տարածաշրջանի նահանգապետ Օկտավիո Գուսմանը։

«Այս պահին մենք հայտնում ենք 14 զոհի և ավելի քան 38 վիրավորի մասին, այդ թվում՝ հինգ անչափահասի», – գրել է նա X սոցիալական ցանցում։

«Մենք համակարգում ենք բնակչությանը օգնություն ցուցաբերելու ջանքերը և սկսել ենք ազգային անվտանգության խորհրդի նիստ՝ այս լուրջ իրավիճակին համատեղ արձագանքելու համար», – հավելել է Գուսմանը։

Նրա խոսքով՝ պայթյունը լուրջ վնասներ է հասցրել Պանամերիկյան մայրուղուն։

Իշխանությունները ավելի վաղ հայտնել էին յոթ զոհի և 20-ից ավելի վիրավորի մասին:

Դեպքը որակվել էր որպես քաղաքացիական անձանց դեմ ահաբեկչական հարձակում։

Leave a Comment