Ֆրանսիական Լիգա 1-ի 31-րդ տուրում ՊՍԺ-ն հաղթեց «Անժեին»



ՍՊՈՐՏ

Ֆրանսիական Լիգա 1-ի 31-րդ տուրում գործող չեմպիոն և առաջատար ՊՍԺ-ն հյուրընկալվելիս երեք անպատասխան գնդակ ուղարկեց «Անժեի» դարպասը (3-0)։

Լուիս Էնրիկեի գլխավորած թիմը խաղի ելքը վճռեց դեռ առաջին խաղակեսում։ Հանդիպման հաշիվը 8-րդ րոպեին բացեց Լի Կան Ինը, իսկ 39-րդ րոպեին Սենի Մայուլուն կրկնապատկեց փարիզցիների առավելությունը։ Երկրորդ խաղակեսի սկզբնամասում՝ 52-րդ րոպեին, Լուկաս Բերալդոն խփեց իր թիմի երրորդ գոլը՝ ձևակերպելով վերջնական հաշիվը։ Նշենք նաև, որ 74-րդ րոպեին հյուրերի կազմում կարմիր քարտ ստացավ և դաշտից հեռացվեց Գոնսալո Ռամուշը։

Այս հաղթանակից հետո ՊՍԺ-ն վաստակած միավորների քանակը հասցրեց 69-ի և շարունակում է միանձնյա գլխավորել մրցաշարային աղյուսակը՝ 6 միավորով առաջ անցնելով երկրորդ հորիզոնականում գտնվող «Լանսից» (63 միավոր)։ «Անժեն» 34 միավորով զբաղեցնում է 13-րդ հորիզոնականը։



Leave a Comment