Կրակոցներ Սպիտակ տան թղթակիցների ընթրիքին. Թրամփն ու պաշտոնյաները տարհանվել են

Վաշինգտոնի Washington Hilton հյուրանոցում Սպիտակ տան թղթակիցների ասոցիացիայի ամենամյա ընթրիքի ժամանակ կրակոցներ են հնչել, կա վիրավոր, հայտնում է CNN-ը։

Նշվում է, որ հնչած կրակոցների պատճառով ԱՄՆ Գաղտնի ծառայությունը բեմից տարհանել է նախագահ Դոնալդ Թրամփին, ԱՄՆ առաջին տիկին Մելանյա Թրամփին և փոխնախագահ Ջեյ Դի Վենսին: ԱՄՆ վարչակազմի ներկայացուցիչներից որևէ մեկը չի տուժել:

Հրաձգության հետևանքով ԱՄՆ Գաղտնի ծառայության մեկ աշխատակից ստացել է հրազենային վնասվածք, սակայն զրահաբաճկոնը փրկել է նրա կյանքը։ Նշվում է, որ նրա առողջությանը վտանգ չի սպառնում:

CNN-ի փոխանցմամբ՝ կրակոցները հնչել են հիմնական անցակետի մոտ, որտեղ տեղադրված են մետաղորսիչներ։ Reuters-ը հավելել է, որ զինված տղամարդը փորձել է ճեղքել հյուրանոցի նախասրահում գտնվող հսկիչ-անցագրային կետը, ինչից հետո անվտանգության աշխատակիցները կրակ են բացել նրա ուղղությամբ:

Reuters-ի տվյալներով՝ հարձակվողը զինված էր որսորդական հրացանով (դրոբովիկ), ատրճանակով և մի քանի դանակով: Նախնական տվյալներով՝ նա գործել է միայնակ և հանդիսացել է տվյալ հյուրանոցի այցելու։

Թրամփը Truth Social սոցիալական ցանցում ավելի ուշ գրել է, որ հրաձիգը ձերբակալված է։

«Ես առաջարկեցի՝ թող շոուն շարունակվի»,- գրել է նախագահը։

Նյութը թարմացվում է։

Leave a Comment