Թրամփն ասել է, որ Իրանից «ավելի լավ» առաջարկներ է ստացել

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պնդում է, որ Պակիստան բանակցողների այցը չեղարկելուց հետո Միացյալ Նահանգները նոր առաջարկ է ստացել Իրանից։

Թրամփը Ֆլորիդա նահանգի Պալմ Բիչից Վաշինգտոն մեկնելուց առաջ լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ ամերիկյան կողմի հետ բանակցություններում Իրանի առաջարկը «պետք է ավելի լավը լիներ»։

«Հետաքրքիրն այն է, որ բանակցությունների հանդիպումը չեղարկելուց անմիջապես հետո 10 րոպեի ընթացքում մենք նոր փաստաթղթեր ստացանք, և դրանք շատ ավելի լավն են», – ասել է ԱՄՆ նախագահը։

Թեհրանի կողմից ուրանի հարստացման հնարավոր մորատորիումի մասին հարցին Թրամփը պատասխանել է, որ «նրանք շատ բան են առաջարկել, բայց դա բավարար չէ»։

Նա նաև կրկնել է այն միտքը, որ Իրանը «չպետք է միջուկային զենք ունենա» և վերահաստատել է իր դիրքորոշումը, որ ԱՄՆ-ն «բոլոր խաղաքարերն ունի» բանակցություններում։

Leave a Comment