Թրամփը պնդում է, որ ԱՄՆ-ն նոր առաջարկ է ստացել Իրանից

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ բանակցողների Պակիստան այցը չեղարկելուց հետո ԱՄՆ-ն նոր առաջարկ է ստացել Իրանից։

Ֆլորիդա նահանգի Պալմ Բիչից Վաշինգտոն մեկնելուց առաջ լրագրողների հետ զրույցում Թրամփը նշել է, որ Իրանի առաջարկը ամերիկացի բանակցողներին «պետք է ավելի լավը լիներ»։ «Հետաքրքիրն այն է, որ այն (բանակցողների ուղևորությունը – խմբ.) չեղարկելուց անմիջապես հետո 10 րոպեի ընթացքում մենք նոր փաստաթղթեր ստացանք, և դրանք շատ ավելի լավն են», – հայտարարել է ԱՄՆ նախագահը։ Թեհրանի կողմից ուրանի հարստացման հնարավոր մորատորիումի մասին հարցին Թրամփը պատասխանել է, որ «նրանք շատ բան են առաջարկել, բայց դա բավարար չէ»։ Նա նաև կրկնել է այն միտքը, որ Իրանը «չպետք է միջուկային զենք ունենա» և վերահաստատել է իր դիրքորոշումը, որ ԱՄՆ-ն «բոլոր խաղաքարտերն ունի» բանակցություններում։

Leave a Comment