Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հրամայել է Իսրայելի պաշտպանության բանակին հարվածել Լիբանանում գտնվող «Հըզբոլլահի» թիրախներին։ Այս մասին հայտարարել է Իսրայելի վարչապետի գրասենյակը։
«Վարչապետ Նեթանյահուն հրամայել է Իսրայելի պաշտպանության բանակին հզոր հարվածներ հասցնել Լիբանանում գտնվող «Հըզբոլլահի» թիրախներին», – ասվում է հայտարարության մեջ։