2025 թվականին Վրաստանի քաղաքացիություն է ստացել 2 333 մարդ, ինչը նախորդ տարվա համեմատ նվազել է շուրջ 35%-ով կամ 1 254 անձով։ Տվյալները հրապարակվել են Վրաստանի ազգային վիճակագրական ծառայության կողմից, հայտնում է «Новости-Грузия»-ն։
Քաղաքացիություն ստացածների շարքում ամենամեծ խումբը կազմել են Ռուսաստանի քաղաքացիները՝ 1 393 մարդ։ Նրանց հաջորդում են Գերմանիայի (296), Ուկրաինայի (114) և Հայաստանի (104) քաղաքացիները, ինչը ցույց է տալիս նաև Հայաստանի դիրքը այս ցուցակում։
Միևնույն ժամանակ, 2025 թվականին Վրաստանի քաղաքացիությունից հրաժարվել կամ այն կորցրել է 1 426 մարդ՝ 10%-ով պակաս, քան նախորդ տարի։ Հիմնական պատճառը շարունակում է մնալ այլ երկրի քաղաքացիություն ձեռք բերելը։
Վրաստանի քաղաքացիությունից դուրս եկողների մեջ ևս առաջատարը Ռուսաստանի քաղաքացիներն են՝ 639 մարդ։ Ցանկում հաջորդում են Հունաստանը (203), Թուրքիան (121) և Իսրայելը (81)։ Նշված են նաև Ուկրաինան (41), ԱՄՆ-ը (39), Հայաստանը (37), Գերմանիան (28), Մեծ Բրիտանիան (11) և Ադրբեջանը (10)։