Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆը և Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը քննարկել են Մերձավոր Արևելքում խաղաղություն հաստատելու ջանքերը։ Այս մասին հայտնել է Պակիստանի վարչապետի գրասենյակը։
«50 րոպե տևած ջերմ և սրտառուչ զրույցի ընթացքում երկու առաջնորդները մանրամասնորեն մտքեր են փոխանակել տարածաշրջանային ներկայիս իրավիճակի և տարածաշրջանում խաղաղությունն ու կայունությունը ամրապնդելու ուղղությամբ ձեռնարկվող ջանքերի վերաբերյալ», – ասվում է հայտարարության մեջ։
Շարիֆը «բարձր է գնահատել իրանական բարձր մակարդակի պատվիրակության մասնակցությունը 2026 թվականի ապրիլի 11-12-ը Իսլամաբադում կայացած բանակցություններին», – նշել է գրասենյակը։