Ռուսաստանահայ գործարար Սամվել Կարապետյանի «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչների ձայնագրությունը, որտեղ քաղաքացիների մասին խոսում էին վիրավորական արտահայտություններով, մեծ վրդովնումք առաջացրեց մարդկանց մոտ։ Հայաստանում իշխանություն վերցնելու հայտ ներկայացրած ուժի անդամները մարդկանց մասին խոսում են՝ անթույլատրելի որակավորումներով՝ անվանելով «շուն-շանգյալ»։
Այս ուժի ներկայացուցիչների կողմից սա քաղաքացիներին վիրավորելու առաջին դեպքը չէ. տարիներ առաջ, երբ ռուսաստանահայ գործարարի եղբայրը՝ Կարեն Կարապետյանը Սերժ Սարգսյանի աշխատակազմի ղեկավարն էր, «Նաիրիտ» գործարանի՝ նախագահականի մոտ ցույց անող աշխատակցին անվանել էր «համբալ»։ Տարիներ անց էլ կրկնել՝ «նորից լիներ, նորից կասեի»։
Քաղաքագետ Միքայել Զոլյանի կարծիքով՝ նման դեպքերը արտացոլում են նախահեղափոխական քաղաքական մշակույթը, որտեղ ընտրողներին չեն ընկալում որպես որոշում կայացնող ինքնուրույն սուբյեկտներ։
Նա նաև կապ է տեսնում ռուսաստանյան քաղաքական մշակույթի հետ, որտեղ ընտրողների դերը հաճախ սահմանափակված է։ Այս երևույթը վտանգում է ոչ միայն քաղաքական մշակույթը, այլև՝ հասարակական համերաշխությունն ու վստահությունը։
Քաղաքացիներն, իրենց հերթին, մեծամասամբ բացասաբար են արձագանքում նման վերաբերմունքին և մերժում են վիրավորական խոսույթը։
Մանրամասները՝ տեսանյութում
