ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չեղարկել է իր հատուկ դեսպանորդ Սթիվ Ուիթկոֆի և ձեռնարկատեր Ջարեդ Քուշների այցը Պակիստան՝ Իրանի հետ բանակցությունների համար։ Այս մասին նա հայտարարել է Fox News-ի լրագրող Այշա Հասնիին։
X-ում լրագրողը նշել է, որ հեռախոսազրույցի ժամանակ Թրամփը իրեն ասել է, որ միակողմանիորեն չեղարկել է Ուիթկոֆի և Քուշների Պակիստան կատարած այցը։
Ավելի ուշ Թրամփը Axios-ին տված հարցազրույցում հայտնել է, որ հատուկ դեսպանորդ Սթիվ Ուիթկոֆի և ձեռնարկատեր Ջարեդ Քուշների Պակիստան կատարած այցի չեղարկումը չի նշանակում Իրանի դեմ ռազմական գործողությունների վերսկսում: Այս դիրքորոշումը հայտնել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Axios-ին տված հարցազրույցում: