Մեքսիկան հայտարարել է, որ ամերիկացի գործակալները լիազորություններ չունեին մասնակցելու երկրում իրականացվող գործողություններին

Մեքսիկայի Չիխուահուա նահանգի հյուսիսում ապրիլի 19-ին սպանված երկու ամերիկացի գործակալները լատինաամերիկյան երկրում օպերատիվ գործողություններին մասնակցելու պաշտոնական թույլտվություն չունեին, ասվում է Մեքսիկայի անվտանգության կաբինետի և Արտաքին գործերի նախարարության համատեղ հայտարարության մեջ։

«Երկու օտարերկրյա քաղաքացիներից ոչ մեկը պաշտոնական հավատարմագրում չուներ ազգային տարածքում օպերատիվ գործողություններին մասնակցելու համար», – ընդգծվում է հայտարարության մեջ։

Հայտարարության մեջ պարզաբանվում է, որ Մեքսիկայի իշխանությունները որևէ տեղեկություն չունեն օտարերկրյա գործակալների՝ երկրի ներսում գործողություններին ֆիզիկապես մասնակցելու գործունեության կամ մտադրությունների վերաբերյալ։

Ըստ առկա ներգաղթային գրառումների՝ մահացած ամերիկացիներից մեկը Մեքսիկա է մտել որպես «այցելու՝ առանց աշխատանքի թույլտվության», մինչդեռ մյուսը երկրում է եղել դիվանագիտական ​​անձնագրով։

Leave a Comment