Անչելոտին նշել է Չեմպիոնների լիգայի գլխավոր ֆավորիտին

Բրազիլիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին կիսվել է իր կանխատեսումներով, թե որ ակումբն է նվաճելու Չեմպիոնների լիգայի 2025/26 մրցաշրջանի գավաթը։

Դեռևս դեկտեմբերին իտալացի մասնագետը որպես գլխավոր հավակնորդ նշել էր Մադրիդի «Ռեալին», սակայն այդ ակումբը լքեց պայքարը քառորդ եզրափակչում:

«Ասում եմ ձեզ՝ հաղթողը կլինի ՊՍԺ-ն»,- Անչելոտիի խոսքերն է մեջբերում beIN Sports-ը։

Չեմպիոնների լիգայի խաղարկության կիսաեզրափակչում գործող գավաթակիր ՊՍԺ-ն ուժերը կչափի Մյունխենի «Բավարիայի» հետ, իսկ Մադրիդի «Ատլետիկոն» կմրցի Լոնդոնի «Արսենալի» հետ։

Leave a Comment