Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին լքել է Իսլամաբադը՝ Պակիստանի պաշտոնյաների հետ բանակցություններից հետո, հաղորդում է Al Hadath-ը։
Հեռուստաալիքի տվյալներով՝ Արաղչին լքել է Իսլամաբադը՝ Պակիստանի ղեկավարների, այդ թվում՝ վարչապետ Շահբազ Շարիֆի և Պակիստանի բանակի հրամանատարության ներկայացուցիչների հետ հանդիպումներից հետո։ Պակիստանի մայրաքաղաքում Իրանի արտաքին գործերի նախարարը, ինչպես հաղորդում է Al Jazeera-ն, «ներկայացրել է Իրանի դիրքորոշումը և Թեհրանի վերապահումները ԱՄՆ պահանջների վերաբերյալ»։ Նշվում է, որ հանդիպման ընթացքում «քննարկվել են նաև տարածաշրջանում խաղաղությունն ու կայունությունը ամրապնդելու համար համագործակցության հարցեր»։
Պակիստանը միջնորդում է Պարսից ծոցի հակամարտության կարգավորման շուրջ Իրան-ԱՄՆ երկխոսությանը։ Al Hadath-ի տվյալներով՝ Արաղչին կարող է վերադառնալ Իսլամաբադ հաջորդ շաբաթվա սկզբին։