Ես կվերադառնամ ավելի ուժեղ․ Յամալը վնասվածքից հետո հանդես է եկել հայտարարությամբ

«Բարսելոնայի» հարձակվող Լամին Յամալը սոցիալական ցանցի իր էջում գրառում է կատարել այն բանից հետո, երբ հայտնի է դարձել վնասվածքի պատճառով մրցաշրջանի մնացած հատվածը բաց թողնելու մասին։

«Այս վնասվածքն ինձ խաղադաշտից դուրս է թողնում այն պահին, երբ ամենաշատն էի ուզում այնտեղ լինել, և դա ավելի ցավոտ է, քան կարող եմ բացատրել: Ցավալի է, որ չեմ կարողանա պայքարել թիմակիցներիս հետ, չեմ կարողանա օգնել, երբ թիմն իմ կարիքն ունի: Բայց ես հավատում եմ նրանց և գիտեմ, որ ամեն խաղում նրանք իրենց հոգին կդնեն խաղադաշտում:

Ես թիմի կողքին կլինեմ, թեկուզև դրսից՝ աջակցելով, ոգևորելով և առաջ մղելով որպես նրանցից մեկը: Սա ավարտը չէ, սա պարզապես դադար է: Ես կվերադառնամ ավելի ուժեղ, ավելի մեծ ցանկությամբ, քան երբևէ, և հաջորդ մրցաշրջանն ավելի լավն է լինելու։ Շնորհակալություն հաղորդագրությունների համար և Visca el Barça»,- գրել է Յամալը։

18-ամյա խաղացողը վնասվածք էր ստացել Իսպանիայի առաջնության 33-րդ տուրի՝ «Սելտայի» դեմ խաղում:

Leave a Comment