«Կոմոյի» նախագահ Միրվան Սուվարսոն արձագանքել է իտալական ակումբի գլխավոր մարզիչ Սեսկ Ֆաբրեգասի ծառայություններով Լոնդոնի «Չելսիի» հնարավոր հետաքրքրության մասին լուրերին։
«Եթե դա նրան երջանիկ կդարձնի, ապա թող գնա։ Իհարկե, մենք կցանկանայինք, որ մեր աշխատակիցները հնարավորինս երկար մնան մեզ հետ, բայց, ի վերջո, նա մեզ չի պատկանում: Ցանկության դեպքում Սեսկը կարող է տեղափոխվել «Չելսի»,- Սուվարսոյի խոսքերն է մեջբերում City AM-ը:
38-ամյա Ֆաբրեգասը «Կոմոն» գլխավորում է 2024 թվականից։ Ընթացիկ մրցաշրջանում, Ա Սերիայի 33 տուրից հետո, նրա գլխավորած թիմը 58 միավորով զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի հինգերորդ հորիզոնականը։