Բռնցքամարտիկ Դավիթ Չալոյանը հաղթել է թուրք մրցակցին և դուրս եկել Աշխարհի գավաթի կիսաեզրափակիչ


Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի ֆեյսբուքի էջում տեսանյութ է հրապարակվել և կից կատարվել հետևյալ գրառումը.


«Ապրիլի 24-ին խորհրդանշական հաղթանակ Աշխարհի գավաթում։


 


Դավիթ Չալոյանը 1/4 եզրափակիչում հաղթեց թուրք բռնցքամարտիկին և դուրս եկավ կիսաեզրափակիչ` ապահովելով առնվազն բրոնզ։ 2-րդ ռաունդում մեր մարզիկի հարվածաշարից հետո թուրք բռնցքամարտիկը վնասվածք ստացավ։ Մրցավարները գնահատելով մինչև այդ մարզիկների վաստակած միավորները` հաղթանակը շնորհեցին Չալոյանին։ Վաղը մեր մարզիկը կպայքարի եզրափակիչի ուղեգրի համար։


 


Ցավոք նման իրավիճակում պարտություն գրանցվեց Ռուդոլֆ Գարբոյանին, ով հասել էր 1/4 եզրափակիչ»։


 



 


 


Leave a Comment